Բաժիններ՝

Ծեծի են ենթարկել ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանին եւ Հայկակ Արշամյանին (տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին Կողբացի 2 հասցեում անհայտ անձինք հարձակվել և ծեծել են քաղաքացիներ Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին: Քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանի տան բակում նրա եւ մեկ այլ ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանի վրա են հարձակվել անհայտ անձինք եւ ծեծի ենթարկել:

news.am –ի տեղեկություններով՝ մարզական կազմվածքով 7-8 հոգանոց խումբը Հայկակ Արշամյանի վրա է հարձակվել այն պահին երբ նա դուրս է եկել մեքենայից, իսկ Սուրենին հարվածներ են հասցրել հենց մեքենայում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Տղաներին տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց:

Քիչ առաջ 168.am-ի թղթակիցի հետ զրույցում Հայկակ Արշամյանի կինը հայտնեց, որ այս պահին Հայկակի այտին ներսից կար են դնում, իսկ Սուրեն Սաղաթելյանի գլխի վնասվածքը բավականին խորն է:

Կարդացեք նաև

Տեսանյութը` Սիվիլնեթի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս