Արցախցի երիտասարդները մտահոգություն են հայտնել Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու հայտարարության վերաբերյալ

aravot.am –ը տեղեկացնում է, որ արցախցի  մի խումբ երիտասարդներ մտահոգություն են հայտնել Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու հայտարարության վերաբերյալ:

«Մենք, արցախցի մի խումբ երիտասարդներ, ցանկանում ենք մեր մտահոգությունը հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի մաքսային միություն մտնելու մասին արված հայտարարության վերաբերյալ: Մեր կարծիքով տվյալ քայլը վտանգ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հաշվի նստել հասարակության կարծիքի հետ: Նման որոշումները պետք է կայացվեն միմիայն հանրային լայն քննարկումների միջոցով` օգտագործելով ժողովրդի կամարտահայտման համար գոյություն ունեցող հնարավոր մեխանիզմները»,-ասված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30