ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճար կստանան
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճարներ կստանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
Մասնավորապես, սահմանվել է նրանց աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
- պաշտոնավարման 2–րդ տարում՝ 20 տոկոսի չափով,
- 3–րդ տարում՝ 35 տոկոսի չափով,
- 4–րդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:
Սահմանված հավելավճարների հաշվարկման համար ՍԴ–ի` 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեով անհրաժեշտություն է առաջացել 38930.5 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 38 մլն 930.5 հազար դրամ հատկացնել Սահմանադրական դատարանին:

