Բաժիններ՝

G20-ի անդամներից 11-ը կողմ են Սիրիայի դեմ ռազմական գործողություններին

Սանկտ Պետերբուրգում կայացած G20-ի արդյունքներով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացան Սիրիայի հակամարտության հարցով միասնական կարծիքի հանգել, հաղորդում է РИА Новости-ն:

Միաժամանակ արեւմտյան լրատվամիջոցները փոխանցում են, որ «քսանյակի» տասը երկրներ G20-ի արդյունքներով  հայտարարել են, որ աջակցում են Սիրիայում ԱՄՆ գործողություններին  անգամ ՄԱԿ ԱԽ-ի մանդատի բացակայության պարագայում:

Ուրբաթ երեկոյան Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության տակ ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ, իհարկե, ԱՄՆ-ը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս