Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Մենք այս խաղով փակեցինք բոլորի բերանը

Չեխիայի հավաքականին 2:1 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճեպազրույցում ամփոփել է հանդիպումը, Պրահայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կարեւորն այն էր, որ մենք հաղթեցինք: Հաղթանակը դժվար էր, բայց մենք կամային որակներ ցույց տվեցինք: Կարող եմ ասել, որ բոլոր հաղթանակները դժվարությամբ են տրվում, չկա հաղթանակ, որ հեշտությամբ կտվրի: Վատն այն է, որ կորուստներ ունեցանք, բայց պետք է մինչեւ հաջորդ խաղը վերակագնվել: Իմ հանդեպ չէի զգում անհատական հսկողություն: Եղան դեպքեր, երբ ես ազատ էի, եւ ինձ անհատապես չէին հսկում: Կարեւորը, որ մենք հաղթել ենք, թե ինչ կխոսեն մյուսները կարեւոր չէ: Մենք այս խաղով փակեցինք բոլորի բերանը»,- ասել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս