«Fitch» գործակալությունը Հայաստանի պարտատոմսերը գնահատել է «BB-(EXP)»
amerikayidzayn.com-ի փոխանցմամբ` «Fitch Rating» վարկանիշային գործակալությունը «BB-(EXP)» վարկանիշ ունեցող է դասել Հայաստանի Հանրապետության կողմից ԱՄՆ-ի արժույթով թողարկվելիք պարտատոմսերը:
Ընկերության համաձայն, Հայաստանի պարտատոմսերի վերջնական վարկանիշը կախված կլինի ընկերության կողմից արդեն իսկ ստացված տեղեկությունները հաստատող վերջնական փաստաթղթերը ստանալուց: «Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշի, որի կանխատեսումը կայուն է:
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա կեսերին «Moody’s» վարկանիշային գործակալությունը «բացասական»-ից «կայուն»-ի է վերանայել Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը՝ վկայակոչելով բյուջետային համախմբում իրականացնելու Հայաստանի կառավարության հանձառությունն ու ընթացիկ հաշիվների պակասորդի հետագա նվազեցման սպասումները: «Սպասվում է, որ Հայաստանի ընթացիկ հաշվի դեռևս մեծ պակասորդը, որը 2012 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոս, գնալով կնվազի», – ասված էր «Moody’s» գործակալության հայտարարության մեջ: