Բաժիններ՝

Դվին գյուղի եկեղեցուց գողացել են գանձանակը. ՔԿ-ն գործ է հարուցել

ՀՀ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց գողացել են գանձանակը:

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել 5 օր առաջ և արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե:

«Գողության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,-Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նշենք, որ դեպքի մասին հայտնել էր shamshyan.com-ը և նշել, որ դեպքի մասին ահազանգել է Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն: Նա հայտնել էր նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930