168.am-ն արդեն պատմել է «Փոփոխությունների թատրոնի» գործունեության, խաղացանկի և ինտերակտիվ թատրոնի էության մասին: Այս անգամ թատրոնին անդրադարձ կատարելը պայմանավորված է սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի չորս մարզերում սպասվելիք ինտերակտիվ ներկայացումներով: Մեզ հետ զրույցում «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանն ասում է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի փոքր քաղաքներում ցուցադրվելու է «Ծիածանի […]
Հանձնաժողովը՝ քննարկումներում համեմայն դեպս, որևէ կաղափար չունի: Սա առաջին փուլն է, սա մասնագիտական հանձնաժողով է: Այն անցնելու է բավականին լայն հանրային քննարկումների փուլ:
Նշենք, որ թեկնածուների թվում էին նաեւ Մադրիդն ու Ստամբուլը:
Թեեւ ավելի վաղ նշվում էր, թե այս տարի պատարագի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, սակայն Ստամբուլից, Հայաստանից եւ աշխարհի այլ երկրներից Վան ժամանող հայերի մեծ քանակը հակառակն է ապացուցում:
«Երբեւէ մտքովս չէր անցել, որ փաստագրական ֆիլմը կարող է հաղթել Վենետիկի կինոփառատոնում»,-հայտարարել է Ռոսին` արձանիկն ստանալիս:
Ավելի շատ ինձ հետաքրքում էր, թե ինչով են լվանում սպիտակեղենը: Սպասուհիներին հնարավոր էր ճանաչել …ձեռքերից , որոնք ճաքճքած ու գրգռված էին` անհասկանալի կարմիր ցանով:
Ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը դեմ քվեարկել է ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը:
«Նախագահ Օբաման առայժմ որոշում չի ընդունել եւ հնարավոր տարբերեկաների ընտրությունը նրան է պատականում»:
Հավատացյալներն արձագանքել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կոչին, ով դեմ է հանդես գալիս Սիրիայում ռազմական գործողությունների իրականացմանը:
Ամեն ինչ կապել Արցախի հետ և դրանով ՀՀ բնակչության թեկուզ մի փոքր մասը հակադրելով Արցախին, ես դա չեմ ընդունում:
Ավստրալիայի 19-ամյա բնակիչ Ռայան Քեմփբելը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում՝ երկրագնդի շուրջը միայնակ թռչելու համար։
Մինչ Հայաստանի ղեկավարները որոշում են կայացնում անդամակցել Մաքսային միությանը, դրա հիմնական անդամներից մեկը՝ Ղազախստանը, իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանից ու հետզհետե հարց բարձրացնում միությունից դուրս գալու մասին:
Դաղստանի Դերբենտ քաղաքում 7-ամյա Հաջին հրազենային վնասվածք է ստացել՝ առանց կրակոցի։ Գնդակն ընկել է երկնքից և հարվածել երեխայի գլխին այն ժամանակ, երբ նա բակում խաղում էր ընկերների հետ։
13 հոգուց 9-ը նախկինում դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար։ Ըստ ոստիկանության վարկածի՝ ձերբակալվածները գործել են արտասահմանում բնակվող «օրենքով գողերի» կարգադրություններով։ Մասնավորապես, նրանցից 5-ին հեռակա կարգով ղեկավարել է «օրենքով գող» Նադիր Սալիպովը (մականունը՝ Գուլուա)։ Վերջինս այժմ պատիժ է կրում ադրբեջանական բանտերից մեկում։
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռքբերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:
Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության վարչության նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Շուկայում օր-օրի աճում է սննդամթերքի տեսականին ու դրանց հոսքը տարբեր երկրներից: Սպառողը միշտ չէ, որ կարդում, ուշադրություն է դարձնում վաճառվող ապրանքատեսակի բաղադրությանը, ժամկետին:
«Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու»,-ասել է Է. Բուդաղյանը:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, «աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք» ախտորոշմամբ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Գոռ Վ.-ն:
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է տարեսկզբին Ջին Հերշոլտի անվան պատվավոր Օսկար շնորհել դերասանուհի Անջելինա Ջոլիին: Մրցանակը դերասանուհուն կշնորհվի ոչ թե նրա դերերի, այլ՝ կամավոր մարդասիրական գործունեության համար:
Ընտրական հանձնաժողովը ընդամենը 52 դիմում է ստացել: Թեկնածուներից 41-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, 11-ը` նախաձեռնող խմբերի կողմից:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցում բախվել է ճամփեզրի բետոնյա եզրաքարին, ինչի հետևանքով եզրաքարը պոկվել և դիպել է 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքի 1-ին դասարան հաճախող երեխաներն անգամ ծննդյան վկայական չունեն:
Վթարի հետեւանքով «ԻԺ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը` գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը` Երեւան:
Շենգավիթ վարչական շրջանի Հովհ. Հովհաննիսյան 4-րդ փողոցի բնակիչները դիմել են «168 Ժամ» թերթի խմբագրություն՝ ահազանգելով իրենց հարևանուհու՝ Զինա Մնացականյանի դեմ կատարված անօրինականությունների մասին: Ըստ հարևանների՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն օգտվելով Զ. Մնացականյանի սոցիալական ծանր և խոցելի վիճակից՝ նրա «գլխին սարքել է»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Fujitsu ընկերությունը Բեռլինում ընթացող IFA համաժողովի ժամանակ ցուցադրել է Lifebook շարքից երկու նոր ուլտրաբուք: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ U574 մոդելն ունի 13,3 դյույմանի սենսորային էկրան և կշռում է 1.6 կգ: Սարքի պատյանի հաստությունը կազմում է ընդամենը 19մմ:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով, որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1961 թ. ծնված Իվան Մ.-ին, որը մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17.09-ին, մարվել՝ 17.34-ին: