
Աբաշիձեն հերքել է Բաղդասարյանին. Վրաստանն ու Ռուսաստանը երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման շուրջ բանակցություններ չեն վարում

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ուրբաթ հայտարարել է, որ վրացական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններ չի վարում երկաթուղու աբխազական հատվածի բացման վերաբերյալ, հաղորդում է Новости-Грузия-ն:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ վրացական կողմը և Աբխազիան համաձայնության են եկել երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցում։ Ըստ նրա, երկաթուղու բացման հարցը, որը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, քննարկվել է սեպտեմբերի 3–ին Մոսկվայում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։