Բաժիններ՝

Հայ ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնում ցնծության մեջ գտնվող երկրպագուներին (տեսանյութ)

Սեպտեմբերի 6-ին կայացած Չեխիա-Հայաստան (1:2) մրցավեճը հայ ֆուտբոլասերների համար կդասվի անմոռանալի հանդիպումների շարքին, հաղորդում է armsport.am-ը: Միլիոնավոր հայեր ցնծում էին հեռուստաէկրանների առջև, իսկ կային նաեւ երկրպագուներ, որոնց բախտ էր վիճակվել հանդիպումը դիտել «Էդեն Արենա» մարզադաշտի՝ հյուրերի համար նախատեսված տրիբունաներից:

Հայ երկրպագուները, որոնց շարքում էին նաեւ FAF-ի մի շարք անդամներ, ամբողջ հանդիպման ընթացքում  ակտիվորեն աջակցում էին Հայաստանի հավաքականին: Ժամանակ առ ժամանակ, հայ ֆանատներն իրենց ակտիվությամբ խլացնում էին խաղին հետեւող 16 հազար չեխերին…

Շատ քիչ հավաքականներ կարող են արտագնա հանդիպումներին ստանալ նման հզոր աջակցություն, ինչը միայն հպարտության զգացում կարող է առաջացնել յուրաքանչյուր հայի մոտ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, խաղից հետո արժանին մատուցեցին հայ ֆուտբոլասերներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ ցուցաբերած աջակցության համար:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս