Բաժիններ՝

Մոսկովյան ռեստորանից ճաշելիս բերման է ենթարկվել «օրենքով գող» Միրոնը

Ինչպես հաղորդում է Прайм-крайм գործակալությունը, Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները անհանգստություն են պատճառել «դեդական» կլանի ներկայացուցիչ, 32-ամյա «օրենքով գող» Դմիտրի Չանտուրիային, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Միրոն։

Ոստիկանները նրան բռնել են այն ժամանակ, երբ նա ճաշում էր Սադովայա-Սամոտեչնայա փողոցի վրա գտնվող «Хурма» ռեստորանում։ Քանի որ «օրենքով գողի» մոտ հակաօրինական ոչինչ չի հայտնաբերվել, նրան ազատ են արձակել պրոֆիլակտիկ բնույթի կարճատև զրույցից հետո։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Դմիտրի Չանտուրիան համարվում է ամենաշրջահայաց և հաջողակ «օրենքով գողերից» մեկը։ Անգամ նրա իրսկական ազգանունը քչերը գիտեն։ 13 տարվա գողական ստաժի ընթացքում Միրոնը ընդամենը մեկ անգամ է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Դա եղել է 2004 թվականի փետրվարին, երբ նրա մոտ թմրանյութ էր հայտնաբերվել։ Ընդ որում, Չանտուրիան պայմանական ազատազրկման դատապարտվեց։ Այդ ժամանակվանից ի վեր նա անգամ մեկ օր չի անցկացրել ճաղերի ետևում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս