Երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան Վրաստանում դատապարտվել է սպանության համար
Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան`Վախթանգ Չխապելիան ու եւս երկու անձինք ուրբաթ Վրաստանի երդվյալների դատարանի կողմից դատապարտվել են 20 տարվա ազատազրկման` գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության համար, հաղորդում է «Новости-Грузия»-ն:
Ադուաշվիլին սպանվել էր իր մեքենայում 2012 թ. նոյեմբերին: Երեք մեղադրյալներն էլ մեղավոր են ճանաչվել կանխամտածված սպանության մեջ:
Գործարարի ընտանիքը նաեւ Սոսո Պավլիաշվիլիին է մեղադրել սպանությանը մասնակցություն ունենալու մեջ, սակայն դատախազությունը նշել է, որ չունի բավարար ապացույցներ նրան մեղադրանք առաջադրելու համար: Պավլիաշվիլիի փաստաբաններն էլ հերքել են երգչի մասնակցությունը գործարարի սպանությանը: