Բաժիններ՝

Սիրիացի փախստականները կարիք ունեն մոտ 3.5 միլիարդ դոլարի օգնության. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ սիրիացի փախստականները կարիք ունեն մոտ 3.5 միլիարդ դոլարի օգնության: Նա հավելել է, որ դոնոր-երկրները պետք է վերանայեն իրենց ներդրումը խնդրի լուծման մեջ և գտնվեն ավելի շռայլ:

ՄԱԿ-ի գնահատականներով` հակամարտության հետևանքով Սիրիան լքել է երկու միլիոն մարդ, ևս չորս միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն հարկադրված են եղել լքել իրենց տները, սակայն չհատել երկրի սահմանները:

Ավելի վաղ ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գործակալությունը նախազգուշացրել էր, որ փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ծանր ձևով ազդել Սիրիայի հարևան երկրների վրա և հանգեցնել անկայունությանը ողջ տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս