Ի՞նչ եղավ հոգևորականի 400-600 միլիոն դոլար կարողությունը. մամուլ
««Տարիներ առաջ Երուսաղեմում վախճանվեց հոգևոր առաջնորդներից մեկը, ով ժառանգներ համարյա չուներ: Թեթևակի հաշվարկներով, նրա կարողությունը գնահատվում էր 400-600 միլիոն դոլար: Դրա մեջ կար հնագույն զենքերի հավաքածու՝ 148 կտորից, հնդկական ռաջաներից մնացած փիրուզե շախմատ, 17-18-րդ դարի ֆլամանդական դպրոցի յուղանկարներ և այլն: Եթե աշխարհում հողը վաճառվում է քառակուսի մետորվ, երուսաղեմում՝ դեցիմետրով: Փոքրիկ դղյակները տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեն»,- «Աոավոտի» հետ զրույցում օրինակ բերեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի պատրիարքն այսօր ամեն կերպ պետք է փորձի զերծ մնալ Էջմիածնի փնտրողական հայացքից»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Հայկական եկեղեցական աթոռների միջև ծագած վեճը, ըստ նրա, «միլիոնավոր դոլարների շուրջ է պտտվում», ու մեր հոգևոր առաջնորդներին բնավ չի հետաքրքրում, թե ո՞ւր կտանի այս ամենը, քանի որ նրանք «իրենց շահի ետևից ընկած մարդիկ են»»:
Ամբողջական հոդվածը՝ «Առավոտի» այսօրվա համարում: