Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքը կստանա տնային կալանք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր ազատ կարձակվի բանտից, որում գտնվել է ավելի քան երկու տարի: Չնայած դրան՝ նա առնվելու է տնային կալանքի տակ Կահիրեի զինվորական հոսպիտալներից մեկում:

Կահիրեի դատարանը երեկ հանել է կոռուպցիայի գործով նրա դեմ ներկայացված վերջին մեղադրանքը: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի վիճարկելու Մուբարաքին ազատ արձակելու մասին որոշումը:

Այժմ տնային կալանքի տակ գտնվելիս Մուբարաքը սպասելու է 2011 թվականի հունվարին ցուցարարներին սպանելու գործով կրկնակի դատալսմանը: «Դարի գործով» լսումները նշանակված են օգոստոսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031