
Կա՞յֆ ես բռնում վրես. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան՝ Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը:
Վերջինս թեև Արտաշատի գրանցում ունի, սակայն ասում են՝ դա «շտկելը» րոպեների հարց է: «Կա՞յֆ ես բռնում վրես,- մեր հարցից անակնկալի եկած` զայրացավ Հովհաննիսյանը- Ես ո՞նց կարամ նման ցանկություն ունենամ, ես Արարատի գրանցում չունեմ, բացի դրանից, էդ մարդը նոր է մահացել, մի հատ համբերեք»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: