
Զինդատախազությունը փորձել է թելադրել իր պայմանները. մամուլ

«Զինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի առաջին նիստն արդեն կայացվել է, և խմբում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, բայց արդեն արձագանքներ կան, որ զինդատախազությունը փորձել է ընդամենը թելադրել իր պայմանները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: