Բաժիններ՝

Պետրոս Մակեյանը պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժողովրդավարական հայ­րենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ու­ժին իրենք էլ կմիանան:

«Սասունի և Նիկոլի հետ խնդիր չունենք, Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե, Սասունն էլ 2008-ին իրեն դրսևորեց ու դրանից հետո իրեն պահեց այնպես, ինչպես պետք էր: Այսինքն, նրանց հետ համագործակ­ցելու հարցում որևէ խնդիր չկա, բայց առայժմ նոր ուժ ստեղծելու մասին տեղեկությունը զուտ մամուլի հրապարակումների տեսքով է, կոնկրետ գործընթացի մասին տեղյակ չեմ»,- ասել է Պետրոս Մակեյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի օրեցօր վատթարացող վիճակն ու ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը պարտադրում են, որ մտահոգ քաղաքական գործիչները միավորվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս