
Որոշ պաշտոնյաներ զբաղված են «Ֆեյսբուքը» մոնիտորինգ անելով. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ պաշտոնյաներ ու կառույցներ զբաղված են «Ֆեյսբուքը» մոնիտորինգ անելով: Ով ինչ գրեց, ում մասին, ինչին «լայք» տվեց, ում հետ «ընկերացավ»:
«Ֆեյսբուքը» դարձել է սրա-նրա դեմ սևեռուն պայքար մղելու, ինչ-որ հարցեր լուծելու միջոց: Ասենք՝ նախարարներից մեկը մարդ էր փնտրում, որ իր դեմ պայքարող մեկի հետ «լեզու գտնի»: Մեկ ուրիշը «Ֆեյսբուքում» այնքան ստատուսներ գրեց, մինչև «թիրախից» առաջարկ ստացավ իր օգտին աշխատելու՝ բնականաբար, վճարի դիմաց: Մի երրորդի ստատուսների պատճառով մեծ «ռազբիրատ» էր գնում 2 թիմի միջև: Փորձում էին պարզել, թե ով է ստատուսների պատվիրատուն և ինչու է իրենց դեմ դուրս եկել»: