
Ցանցահենները կոտրել են Ադրբեջանի կառավարական գրեթե բոլոր կայքերը. Haqqin az

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ կառավարական կայքերը գիշերային խորհրդավոր հարձակումից հետո վերսկսել են իրենց աշխատանքները: Այս գիշեր դադարել են գործել կառավարական գրեթ բոլոր կայքերը: Նրանց աշխատանքը վերականգնվել է միայն առավոտյան:
Դրա պաշտոնական բացատրության բացակայությունը տեղիք է տվել բազմաթիվ վարկածների, որոնցից ամենատարածվածն այն է, որ դրանք ենթարկվել են հաքերային հարձակման:
Գիշերային ժամերին իրենց աշխատանքները դադարեցրել են ԿԸՀ-ի, Ադրբեջանական պետական հեռուստատեսության (AzTv), ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ԱԻՆ-ի, Բնապահպանության նախարարության, Պետական սահմանային ծառայության, Արդարադատության նախարարության, Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Զբոսաշրջության ու մշակույթի նախարարության, Սպորտի ու երիտասարդության նախարարության, Առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների կայքերը: