
Ռուսաստանն ԱՄՆ-ից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում մսի մեջ տոքսիկ հավելումների բացակայության վերաբերյալ

Ռուսական ИТАР-ТАСС գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում այն մասին, որ ամերիկյան մասամթերքի արտադրությամբ զբաղվող ընեկորությունները տոքսիկ հավելանյութ` ռակտոպամին պարունակող անասնակեր չեն օգտագործում, տեղեկացրել է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
«Ռոսսելխոզնադզոր»-ը ԱՄՆ գյուղնախարարությունից խնդրել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Մաքսային միության տարածք միս արտահանելիս ռակտոպամինի առկայությունը վերահսկելու մեխանիզմի մասին: «Նյութերն ստանալու դեպքում կշարունակենք բանակցությունները»,-հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:
Ռակտոպամինը օգտագործվում է որպես անասնակերի հավելանյութ`մսի զանգվածն ավելացնելու համար, սակայն այն կարող է տոքսիկ ազդեցություն ունենալ: Նման մսի օգտագործումն առողջական խնդիրներ կարող է առաջացնել նաեւ մարդկանց մոտ` մասնավորապես սրատնոթային հիվանդություններ, մկանային սպազմ, արյան ճնշման տատանումներ: