Ուրիշ երկրների և ժողովուրդների մշակույթն ու պատմությունը գողանալով՝ չեք կարող ինքնություն և պատիվ գնել․ իրանցի քաղաքագետը՝ Հաջիևին

Մի քանի տարի առաջ մի տեսանյութ տարածվեց, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ երկրի թանգարաններից մեկում, թանգարանի տնօրենի կողքին կանգնած, նայում էր պատմական աշխարհագրական քարտեզներին և ինչ անում էր, չէր կարողանում գտնել «Ադրբեջան» անունը այդ քարտեզներում․ Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն-հիմնադրամի» հիմնադիր, քաղաքագետ Պույա Հոսեյնին։

«Նա բարկացած ասում էր թանգարանի տնօրենին․ «Այս ի՞նչ վիճակ է, հավաքե՛ք այս բոլոր քարտեզները թանգարանից»։

Երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախի թանգարանում մի քանի երկրների դեսպանների և ներկայացուցիչների առջև իրականացնում է այդ ծաղրալի, էժանագին ու ցածրորակ ներկայացումը, մի պահ պետք է մտածի իր կեղծ ու հնարովի երկրի պատմության մասին։

Բոլոր գրքերում, քարակոթողներում և շատ երկրների հնագույն փաստաթղթերում առկա են «Հայաստան» և «հայեր» անվանումները, այդ թվում՝ Իրանում՝ Պերսեպոլիսի 2500-ամյա արձանագրություններում։ Իսկ որտե՞ղ է Ադրբեջանի անունը պատմության մեջ։

Ուրիշ երկրների և ժողովուրդների անունը, մշակույթն ու պատմությունը գողանալով՝ չեք կարող ձեզ համար ինքնություն և պատիվ գնել»,- նշում է Հոսեյնին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930