Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դրական է գնահատում խաղաղության գործընթացում վերջին զարգացումները և աջակցում է դրա շարունակմանը։ Նա ասել է, որ գործընթացի ավարտից հետո տարածաշրջանում կարող են ընդլայնվել տրանսպորտային, էներգետիկ, առևտրային և տնտեսական կապերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930