Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ը հանրաքվե չի անցկացնի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է հանրաքվե անցկացնել 2014 թվականին երկրում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Առաջարկվում էր այդ հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների զուգահեռ, որի ժամանակ մարդիկ կպատասխանեին, թե արդյոք կո՞ղմ են, որ 2014 թվականին Վրաստանում անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

ԿԸՀ-ը մերժել է գրանցել այդ հայտը: Հանրաքվեի նախաձեռնողներն իրենց նախաձեռնությունը բացատրում են նրանով, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնցում հաղթել է ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը, անցել են «ոչ նորմալ և արտասովոր իրավիճակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031