Բաժիններ՝

Անկարծիք տնօրենը. մամուլ

««ՉԻ»-ն իր երեկվա համարում՝ «Պաշտոնյաների վրա նոր հարկատեսակը չի տարածվում» հրապարակման ներքո տեղեկացրել էր, որ Երևանում կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքերի առջև գտնվող տարածքները:

Փաստից բխող եզրակացությունը հետևյալն էր. սա նշանակում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երևանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի: Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց վարորդները ստիպված չեն լինի լրացուցիչ գումար վճարել իրենց ծառայողական մեքենաներն աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար: Մինչդեռ այն քաղաքացիները, որոնց աշխատանքի վայրը կապ չունի պետական շենք-շինությունների հետ, ինչպես նաև տաքսիստները, ստիպված են հարկվել նոր հարկատեսակով»,- գրում է «Չորրորդ Իշխանություն օրաթերթն ու հավելում.

«Երեկ այս փաստը դարձել էր գրեթե բոլոր էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների քննարկման առարկան: Մեր դիտարկումը հարցի տեսքով լրագրողն ուղղել է «Փարքինկ Սիթի Սերվիսի» տնօրենին: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, այս ընկերությանն է տրվել Երևանում ավտոկանգեռները սպասարկելու միակ իրավունքը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ սույն որոշումը «ապօրինությունների ռեկորդային քանակ» է պարունակում, ինչպես նաև այն, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին:

«Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանն այսպես է պատասխանել «ՉԻ»-ի դիտարկմանը. «Խորհուրդ կտամ բացել և նայել «վճարովի ավտոկայանատեղիների մասին» կառավարության որոշումը, որտեղ ամեն ինչ ներառված է»: «Խոսքան այն մասին է, թե անհավասար պայմաններ չե՞ք տեսնում»,- շարունակել է լրագրողը, որին հետևել է ավելի զավեշտալի պատասխան. «Ես նմանատիպ կարծիք իրավասու չեմ հայտնել, ոչ էլ կարծիք ունեմ, որ հայտնեմ: Եթե համապատասխան կարծիք ունեք, դիմեք համապատասխան օրենքն ընդունողին, թող պարզաբանում ներկայացնի»»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս