
Վրաստանի ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության խորացման հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ և քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության խորացման հարցը:
Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը նաև ուշադրություն են հրավիրել Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը և Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելությանը:
Հեյգելն ընդգծել է Վրաստանի ունեցած ներդրումը ISAF-ի առաքելությունում: Հեյգելը ողջունել է Վրաստանի ջանքերը՝ ուժեղացնելու համար զինված ուժերը քաղաքացիական վերահսկողությունը, քանի որ դա ժողովրդավարության առաջընթացի լավ օրինակ է:
Հեյգելն աջակցություն է հայտնել Վրաստանին՝ եվրաատլանտյան կառույցներին նրա ինտեգրման ճանապարհին և ընդգծել, որ արդար ընտրությունների անցկացումն ու ժողովրդավարության զարգացումը նպաստելու է այդ առաջընթացին:
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել երկուշաբթի: Այցն ավարտվելու է օգոստոսի 27-ին: