Բաժիններ՝

Բաչո Ախալայան պատրաստվում է «օրենքով գողերի» դեմ պատերազմին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան կարծում է, որ Արդարադատության նախարարության Գլխավոր տեսչության պետի նախկին տեղակալ Դավիթ Չխիտունիձեին Աթենքի արտահանձնման բանտում ծեծի են ենթարկել «օրենքով գողերի» պատվերով:

Ախալայան հայտարարել է, որ քրեական աշխարհի այդ ներկայացուցիչները զուր են կարծում, թե եկել է իրենց ժամանակը և որ իրենք կարող են վրեժխնդիր լինել պետությունից, քաղաքացիներին, նախկին կամ գործող աշխատակիցներից, որոնք կարգուկանոն են հաստատել երկրում:

Ախալայան խոստացել է, որ դրա պատվիրատուներն ու կատարողները կանգնելու են օրենքի առջև. «Ցանկանում եմ «օրենքով գողերին» ասել, որ նրանց «դրույթների» կործանումն ու ու կարգուկանոնի հաստատումն իմ «մեղավորությունն» է, և ես վաղ թե ուշ այս գործը կհասցնեմ իր ավարտին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031