Բաժիններ՝

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողին տարել են հոգեբուժարան. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյանի N զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանին տարել են հոգեբուժարան` ստուգման: Այս մասին «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց Դավիթի եղբայր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենց է զանգահարել այդ գործով քննիչը և տեղեկացրել Դավիթին հոգեբույժի մոտ ստուգման տանելու մասին. «Մեզ ասացին, որ դա պայմանավորված է քննության իրականացմամբ»:

Վարդանը նաև նշեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ Նոյեմբերյանի զորամասում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեսախցիկներ են տեղադրել, լրագրողներին էլ տարել զորամաս ու այդ ամենը ցուցադրել: Սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջայցից հետո այդ ամենն անհետացել է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031