
Իսրայելի ՊՆ-ը հաստատել է, որ Դամասկոսի մոտ կիրառվել է քիմիական զենք

Իսրայելական Mignews-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը երեկ երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է Սիրիայի ապստամբների այն պնդումը, թե սիրիական վարչակարգը քիմիական զենք է կիրառել Դամասկոսի մերձակայքում:
Յաալոնը հայտարարել է. «Սիրիայում վարչակարգը քիմիական զենք է կիրառել, և դա տեղի է ունենում ոչ առաջին անգամ: Դա կենաց ու մահու պայքար է ալավիական փոքրամասնության վարչակարգի և սուննի մուսուլմանների բազմաշերտ ընդդիմության միջև: Մենք չենք տեսնում այդ սպանդի ավարտը:
Անգամ Ասադի գահընկեցությամբ չի ավարտվի պատերազմը: Նրանք դեռ երկար ժամանակ հաշիվներ կմաքրեն միմյանց հետ: Մենք կարող ենք տեսնել Սիրիայի փլուզումը մի քանի մասի՝ ալավիական պետություն արևմուտքում ու ծովափին, քրդերն ու սուննիներն արևելքում և հյուսիսում»: