Բաժիններ՝

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անհարմար դրության մեջ է դրել ոստիկանությանը. մամուլ

«ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ տարածած հայտարարությամբ, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է դրել ոստիկանությանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Բանն այն է, որ ոստիկանությունը ՌԴ դեսպանա­տան մոտ օգոստոսի 17-ի միջադեպի մասին տեղեկատվություն էր տարա­ծել, թե «մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպա­նատան հատուկ պահպանվող տա­րածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայու­թյուն իրականացնող աշխատակիցնե­րի հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:

Այնինչ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հակա­ռակն է պնդել՝ ասելով, որ իրենց աշ­խատակիցները որևէ առնչություն չու­նեն դեսպանատան մոտ տեղի ունե­ցած միջադեպին: «Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրի­նաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխա­նում իրականությանը»,- ասված է դես­պանատան հայտարարության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս