Բաժիններ՝

Ուռեկիում ստուգում են խմելու ջրի որակը

Վրաստանի տարածքային զարգացման նախարարությունն ու Ջրամատակարարման միավորված ընկերությունը Ուռեկիի բնակիչներին եւ առողջարաններին կոչ են արել ստուգել խմելու ջրի որակը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Ջրամատակարար ընկերությունը պարզաբանել է, որ Ուռեկին չունի ջրամատակարարման միասնական ցանց, եւ տեղի բնակիչներն օգտվում են մասնավոր  հորերից, որոնց ջուրը կարող է ջրհեղեղներից հետո աղտոտված լինել:

«Ջրհեղեներից հետո երեք օրվա ընթացքում Ուռեկիում գործել է ջրի որակի ստուգման շարժական լաբորատորիան: Եթե ջրի որակի հարցում կասկածներ առաջանան, ընեկությունը պատրաստ է  կրկին ստուգում իրականացնել»,-նշել են ընկերությունից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031