Բաժիններ՝

Ինքնասպանությունից առաջ Հայկը գործնական հեռախոսազրույց է ունեցել. այսօր երիտասարդին հուղարկավորել են

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել և տեղում մահացել:

Մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է:

22-ամյա Հայկ Հայրապետյանը ծնունդով Կոտայքի մարզի Արզական գյուղից է: Այսօր երիտասարդին հուղարկավորել են: Նրա դին տեղափոխել են հարազատ գյուղ և հանձնել հողին:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը հայտնել է, որ Հայկ Հայրապետյանը կշռադատված տղա էր և որ չէր կարող նման քայլի գնալ: Հայկն ապրում էր Երևանում, իսկ հարազատ գյուղում ներկայում բնակվում են նրա ծնողներն ու եղբայրը: «Բոլոր առումներով կարգին, բանիմաց, գրագետ երիտասարդ էր, ինտելեկտուալ մակարդակը բարձր: Գյուղում կատարվածը շատ վատ է ընդունվել, չէինք հավատում, էդ տղան այդ բանը չէր կարա աներ»,- ասել է գյուղապետը:

Նորիկ Սարգսյանը ասել է, թե որևէ վարկած գյուղում չի շրջանառվում: Ըստ Արզականի համայնքապետի՝ Հայկ Հայրապետյանը որևէ խնդիր չի ունեցել: «Չկա որևէ վարկած: Ծնողներից սկսած, հարազատները ոչ մեկը չի կարող ասել դրդապատճառի մասին, չեն ունեցել ոչ ֆինանսական, ոչ սիրո պատմություն, ոչ մի խնդիր չկա»:

Գյուղապետը հայտնեց, որ տեղյակ է, որ դեպքից րոպեներ առաջ Հայկը հեռախոսով է խոսել: Ըստ Նորիկ Մովսիսյանի՝ այդ խոսակցությունը գործնական է եղել: «Գործնական խոսակցություն է եղել: Ես հեռախոսային խոսակցությանը տեղյակ եմ եղել: Ինչ-որ աշխատանքային ընկերոջ հետ է խոսել, որը աղջիկ է եղել, որի հետ գործով են հարաբերվել»,- ասել է Նորիկ Սարգսյանը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս