
Իրանի «Փարչին» ռազմաբազայում կասկածելի ակտիվություն է նկատվել

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի «Փարչին» ռազմական կենտրոնում գրանցվել են փոփոխություններ, ուր ԱԷՄԳ-ի փորձագետների կարծիքով ձեռնարկվում են միջուկային զենք ստեղծելու փորձեր:
Այսպիսի եզրահանգման է եկել Գիտության ու միջազգային անվտանգության ինստիտուտը (Institute for Science and International Security, ISIS)՝ վերլուծելով Digital Globe ընկերության արբանյակի արած լուսանկարները, որոնք արվել են օգոստոսի 13-ին և դեռ տեղ չեն գտել ինստիտուտի կայքում:
Լուսանկարները վկայել են, որ «Փարչին» ռազմաբազայի տարածքում իրականացվում են ասֆալտապատման մասշտաբային աշխատանքներ: ISIS-ը կարծում է, որ դա կարող է նշանակել նոր շինարարություն:
Իրանի իշխանությունները հերքել են, թե տվյալ շրջանում իրականացվում է ասսֆալտապատում կամ մեկ այլ ակտիվություն՝ թաքցնելու համար ատոմային ռումբի մշակման հետքերը: «Փարչին» ռազմաբազան գտնվում է Թեհրանից 30 կիլոմետր հեռավորության վրա: