Բաժիններ՝

SOCAR-ը մտադիր է Թուրքիայում ստեղծել մասնավոր պահպանության ընկերություն

Ամերիկյան Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է Թուրքիայում ստեղծել մասնավոր պահպանության ընկերություն, որը կոչվելու է SOCAR Turkey Güvenlik Hizmetleri (Անվտանգության ծառայություններ):

Ընկերության ստեղծման հիմնական նպատակը տվյալ ոլորտում սեփական կադրեր պատրաստելն է: Այս մասին հայտարարել է SOCAR Turkey-ի գլխավոր տնօրեն Քյանան Յավուզը: Նա հավելել է, որ SOCAR-ը պանավորել է հետագայում ներդրումներ անել զբոսաշրջային ոլորտում և այդ նպատակով մտադիր է հիմնել Socar Turizm Servis ընկերությունը:

Յավուզն ընդգծել է, որ մինչև 2015 թվականը Թուրքիայում SOCAR-ի ներդրումները կհասնեն 7-8 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս