
Իրաքից Թուրքիա եկող նավթամուղը ենթարկվել է վերջին 10 տարվա խոշորագույն հարձակման

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթեցվել է Հյուսիսային Իրաքից Թուրքիա ձգվող «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, ինչի հետևանքով կասեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը:
Խողովակաշարը պայթեցվել է երեք առանձին հատվածում՝ Նինվեի ու Քիրքուքի մերձակայքում: Երեք առանձին ռմբային հարձակման ենթարկվելը վկայել է, որ դա եղել է կազմակերպված ու կոորդինացված ակցիա:
Իրաքցի չինովնիկների խոսքերով՝ վերջին 10 տարում (2003 թվականից) դա նավթամուղի դեմ իրականացված խոշորագույն հարձակումն է, խողովակաշարը լրջորեն վնասվել է: Նշվում է, որ վերջին 2 ամսվա ընթացքում խողովակաշարը ռմբային հարձակման է ենթարկվում ուղիղ 37-րդ անգամ: