
ԵՄ-ը որոշել է պատժամիջոցներ սահմանել Եգիպտոսի նկատմամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դադարեցնելու է Եգիպտոսին զենք և պաշտպանական այլ արտադրանքի մատակարարումը: ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ բանակցությունների արդյունքներով համապատասխան հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Պատժամիջոցների նպատակը Եգիպտոսին զենք կամ այլ սարքավորում մատակարարելն է, որը կարող է օգտագործվել երկրի ներսում բռնություններ կիրառելու համար: Էշթոնը հայտարարել է, որ իրենք կտրականապես դատապարտում են ամեն տիպի բռնության ակտերն ու համոզված են, որ ոչ վաղ անցյալում (եգիպտացի) զինվորականների գործողությունները եղել են չափից խիստ:
Էշթոնը Եգիպտոսում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել բռնի գործողություններից և միավորել ջանքերը՝ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար: Դրա հետ մեկտեղ Էշթոնն ընդգծել է, որ ԵՄ-ը շարունակում է աջակցել Եգիպտոսի ժողովրդին: