Բաժիններ՝

Հնդկաստանի ամենահարուստ մարդը ռուփիի փոխարժեքի շարունակական անկման պատճառով կորցրել է 5.6 միլիարդ դոլար

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի ամենահարուստ մարդ և երկրի ամենաթանկարժեք Reliance Industries Ltd. (RIL) ընկերության ղեկավար Մուկեշ Ամբանիի կարողությունը մայիսից նվազել է 5.6 միլիարդ դոլարով՝ կապված ամերիկյան դոլարի հանդեպ հնդկական ռուփիի փոխարժեքի շարունակական անկման հետ:

Ներկայումս 56-ամյա Ամբանիի կարողությունը գնահատվում է 17.5 միլիարդ դոլար: Նրա եղբայր Անիլը, ով նույնպես միլիարդատեր է, ռուփիի փոխարժեքի անկման պատճառով կորցրել է 1.3 միլիարդ դոլար:

Ռուփիի փոխարժեքի անկման պատճառով օտար ներդնողները սկսել են վաճառել հնդկական խոշոր ընկերություններում իրենց բաժնեմասերը: Այսօր ռուփիի փոխարժեքը նվազել է 1.5 տոկոսով՝ հասնելով պատմական նոր մինիմումի: 1 դոլարն այժմ հավասար է 65.12 ռուփիի: Վերլուծաբանները չեն բացառում, որ շուտով այն կնվազի մինչև 70-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս