ՀՔԾ-ում շարունակվում է խարդախության, շորթման և վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում է քննվում քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Անդրեասյանը 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Ա.Շ.-ից հափշտակել է խոշոր, իսկ Ա. Գ.-ից` առանձնապես խոշոր չափերի գումար:
Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս