
Արամ Չախոյանի մայրն ասել է. Արամը կողոսկրերի կոտրվածք ունի, վնասված է նաև նրա դեմքը

esyes.am-ը զրուցել է Արամ Չաղոյանի մոր` տիկին Սվետայի հետ, ով տեղեկացրել է, որդին այսօր 00:40-ի սահմաններում Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով կողոսկրերի կոտրվածք ունի, վնասված է նաև նրա դեմքը: Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Արամը խոսել է եղբոր հետ` նրան համոզելով, որ չգնալ Վրաստան, քանի որ իրեն Շտապ օգնության մեքենայով արդեն տեղափոխում են Հայաստան:
Արամի մոր փոխանցմամբ` ղեկին եղել է Աննա Պողոսյանը, ում վիճակը, իր տեղեկություններով, ամենածանրն է: Համեմատաբար քիչ վնասվածքներ է ստացել երրորդ ուղևորը` Էդուարդ Սարգսյանը:
Նշենք, որ նրանք Վրաստան էին գնացել այնտեղ կայանալիք համերգային ծրագրի մասնակցելու համար. «Որդիս շատ է սիրում երաժշտություն, ասաց` մամ, շատ լավ համերգ է լինելու, ինչպես կարող եմ ներկա չլինել»: