
Վրաստանում վթարի ենթարկված անձը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է

Վրաստանում վթարի ենթարկված երեք հայ քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ Երեւանի «Շտապօգնության» մեքենան մեկնել է սահման, դիմավորել նրանց, այժմ բերում են Երևան, դեռ Իջևանի տարածքում են:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր:
«Շտապօգնության» տնօրենը հաստատեց կայքի տեղեկությունը, որ Վրաստանում վթարի ենթարկվածը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է: