
Սեռաբջիջների պահպանման տվյալները ՀՀ-ում այսուհետ կհամարվեն բժշկական գաղտնիք

Քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր նախկին որոշումը: Մասնավորապես, ամրագրված է այն դրույթը, որ սեռաբջիջների ու սաղմի ստացման պահպանման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման տվյալները բժշկական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել` բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերի:
Հաջորդ որոշմամբ ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վարկային ծրագրով նախատեսված կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի» նախապատրաստման համար տրամադրվող դրամաշնորհային ծրագրի միջոցները:
Առաջնորդվելով գործող օրենսդրությամբ` կառավարությունը որոշում է ընդունել ապահովել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության համապատասխան փոփոխության գրանցումը: