
Վրաստանում վթարի ենթարկված Արամ Չախոյանն ու մյուս քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան

Վրաստանում այսօր առավոտյան վթարի ենթարկված հայ հաղորդավար Արամ Չախոյանն ու 2 հայ քաղաքացիների hարազատները ցանկացել են, որ տուժողները տեղափոխվեն Հայաստան, ինչը և արվում է, այս մասին Tert.am–ին հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մինչև սահման վիրավորներին հասցրել է Վրաստանի «Շտապօգնության» մեքենան և այնտեղ սահմանին մինչև դիմավորել է մեր մեքենան, և այժմ նրանց բերում ենք Երևան»,-ասել է Թագուհի Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 08։40-ին, տեղեկություն էր ստացվել, որ Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Եվ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ն տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Է. Ս.-ը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: