
Բրեդլի Մենինգը ցանկանում է փոխել սեռն ու անունը

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ WikiLeaks-ին ավելի քան 700.000 դիվանագիտական ու ռազմական փաստաթուղթ հանձնած Բրեդլի Մենինգը, ով երեկ դատապարտվեց 35 տարվա ազատազրկման, հայտարարել է, որ ցանկանում է փոխել սեռը և դառնալ կին՝ ստանալով Չելսի անունը: Այս մասին նշված է 25-ամյա դատապարտյալի գրավոր հայտարարությունում.
«Սկսելով իմ կյանքի նոր փուլ՝ ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան, թե իրականում ով եմ ես: Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ: Ես ցանկանում եմ հնարավորինս արագ սկսել հորմոնաթերապիան: Ես նաև խնդրում եմ, որ այսօրվանից սկսած՝ բոլորն ինձ անվանեն նոր անունով»: