Բաժիններ՝

Սևան քաղաքին օգնություն է պետք. Փողոցները քարուքանդ վիճակում են

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ճանապարհները, մեղամ ասած՝ գտնվում են խայտառակ վիճակում: Քարուքանդ եղած հսկա փոսերը վերջնականապես լցրել են սևանցի վարորդների, և ընդանրապես՝ քաղաք այցելողների համբերության բաժակը: 168.am-ի հետ զրույցում օրերս Սևան այցելած տաքսու վարորդներից մեկը դժգոհեց, թե ճանապարհի վիճակն այնքան ահավոր է, որ ինքն այլևս Սևան չի գնա, նույնիսկ եթե հաճախորդն իրեն կրկնակի վճարեն.

«Եթե ես պետք ա առնեմ 1000 դրամ, բայց ավտոս սարքելու համար վարպետին վճարեմ 2000, բա ինձ պետք ա՞»,- ասաց նա:

Այս խնդրի վերաբերյալ զրուցեցինք Սևանի փոխքաղաքապետ Համլետ Սահակյանի հետ, ով ևս փաստեց, որ փողոցների վիճակն իսկապես անմխիթար է, չնայած՝ իրենց կողմից ճանապարհների նորոգման աշխատանքներ տարվում են:

«Այս պահին ջրմուղը ջրագծեր է անցկացնում, ավարտեն ու կսկսենք ավելի արագ անել…»,- մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Համլետ Սահակյանը: Նրա փոխանցմամբ՝ փողոցների վիճակն այնքան անմխիթար է, որ համայնքի բյուջեով մեկ տարում անհնար է բոլոր փողոցները նորոգել:

Կարդացեք նաև

«Համայնքի բյուջեն մեծ ճեղքվածք ունի, մենք չենք կարող ամբողջ բյուջեն ծախսել փողոցներ նորոգելու վրա»,- ասաց նա: Փոխքաղաքապետի խոսքով՝ Սևան քաղաքը օգնության կարիք ունի. «Ես չեմ կարող ասել՝ պետական աջակցություն կլինի, անհատական, թե ում կողմից, ես միայն կարող եմ նշել, որ Սևանին օգնություն է պետք»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս