
Կենսաթոշակային երեք ֆոնդեր հետաքրքրված են հայկական շուկայով

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը թելադրված է 2014 թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մասնակիցների ռեեստր վարողի ծախսը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Խոսքը վերաբերում է արդեն այժմ առաջին մակարդակի կենսաթոշակային երեք ֆոնդերին, որոնց կառավարիչները հետաքրքրված են մուտք գործել հայկական շուկա: