Վրաստանը կցանկանար վերականգնել ռազմական ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունը. Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը կցանկանար վերականգնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում, սակայն կարծում է, որ դրա համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ.
«Մենք բաց ենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար, սակայն այժմ այդ մասին խոսելը վաղաժամ է: Թբիլիսին ու Մոսկվան դեռ միայն իրականացնում են հակաահաբեկչական համագործակցություն իրավապահ մարմինների գծով, այդ թվում նաև 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման անվտանգության ապահովման համար:
Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ համագործակցել Օլիմպիադայի անվտանգության ապահովման հարցում՝ չնայած 2008 թվականի ռազմական հակամարտության թողած ծանր ժառանգությանը»: