
Արամ Չախոյանն ու Էդուարդ Սարգսյանը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, իսկ Աննա Պողոսյանը՝ «Մալաթիա» բ/կ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 08.40-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդուարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ շտապօգնության ավտոմեքենաները Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել 1981 թ. ծնված Արամ Չախոյանին, 1983 թ. ծնված Էդուարդ Սարգսյանին, իսկ 1987 թ. ծնված Աննա Պողոսյանին` «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: