Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կսկսի քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով կսկսի քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ՍԴ-ն պետք է որոշի՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը։ Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։
Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչի, համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

