Բաժիններ՝

Հասան Ռոուհանին չի բացառել ընդդիմադիր առաջնորդներին ազատ արձակելու հնարավորությունը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ընդդիմադիր առաջնորդների ազատ արձակումը և նրանց ձերբակալման հետ կապված թյուրիմացությունների հարթումը:

Նա ընդգծել է, որ իրենք պետք է ճանապարհ հարթեն նրանց համար, ովքեր պատրաստ են հրաժարվել անցյալի սխալներից: Ռոուհանին, սակայն, կոնկրետ անուններ չի տվել:

Հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իրանական մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ Ռոուհանիին կոչ էին արել միջոցներ ձեռնարկել մի շարք քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ:

Դա մասնավորապես վերաբերում է 2009 թվականին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկած ընդդիմադիր առաջնորդ Միր Հոսեին Մուսավիի և Մեհդի Կարուբիին: Նրանք երկուսն էլ գտնվում են տնային կալանքի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031