
«Սադախլո» անցակետում կանխվել են Հայաստանից չհայտարարագրված ոսկեղենի ներկրման փորձերը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ հուլիսի 13-16-ին «Սադախլո» մաքսային անցակետի աշխատակիցները բացահայտել են Հայաստանից չհայտարարագրված ոսկեղենի ներկրման երկու փաստ:
Հայաստանի քաղաքացի Սոնյա Ա.-ի մոտ հայտնաբերվել են ոսկյա թևնոցներ, մատանիներ, խաչեր և այլն՝ ընդհանուր առմամբ 230.9 գրամի ոսկեղեն, ինչը գնահատվել է 9282,6 լարի:
Մաքսային ընթացակարգերի շրջանցմամբ ոսկեղեն ներկրելու փորձ է ձեռնարկել նաև Վրաստանի քաղաքացի Նարինե Մ.-ն, որի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 84 գրամի ոսկեղեն: Վերջինս գնահատվում է 3365.3 լարի:
Հարկային օրենսգրքին համապատասխան՝ Սոնյա Ա.-ն տուգանվել է 9282,6, իսկ Նարինե Մ.-ն՝ 3365.3 լարիով: